Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.09.2023 | 00:01

Աստված և Տեր, կյանք և արարիչ, ողորմած, գթած, լույս, ներողամիտ, անոխակալ, մարդասեր, ամենագութ, պարգևատու, փրկիչ, օրհնյալ, գովյալ, բարեբանյալ, պատսպարան վստահության, առանց նենգության բարի, առանց խավարի ճառագայթ, մեղքերի քավիչ, վերքերի բուժիչ, անհասանելիներին` հնարք, անմատչելիներին` մերձավոր, հուսահատվածներին` ելք, անունդ խոստովանված` Աստծո Որդի, և Քեզ հետ հզոր և ահավոր Հորդ, և Քեզ հետ երկրպագելի ամենակալ Սուրբ Հոգուդ փառք և երկրպագություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Գրիգոր ՆԱՐԵԿԱՑԻ Բան ՁԹ

Դիտվել է՝ 3622

Մեկնաբանություններ